ՍԱՏՄ հայտնաբերած խախտումների քանակը կայուն նվազում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հուլիսի 21-ին 24 ժամով կասեցվել է հանրապետությունում գործող վեց տասնյակ կազմակերպությունների գործունեությունը. անակնկալ ստուգայցերը ցույց են տվել, որ այդ կազմակերպություններում պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեք. արձանագրվել են ջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառման, դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ կապված և այլ խնդիրներ։

«ՍԱՏՄ տեսուչները շարունակել են ուժեղացված վերահսկողական աշխատանքները՝ պարզելու, թե որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Խստացված ստուգայցերի ու կրկնայցերի թիրախ է եղել Շիրակի մարզի, մասնավորապես՝ Գյումրի քաղաքի սննդի արտադրության և իրացման համար պատասխանատու բիզնես-ոլորտը: Մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքի տնտեսավարողները դրսևորել են պատասխանատվության բարձր մակարդակ. Գյումրիի սննդի արտադրություններում ու խանութներում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել:

Սննդի ոլորտը վերահսկող կառույցը կշարունակի խորհուրդներով ու ցուցումներով աջակցել տնտեսավարողներին և առաջիկա վերահսկողության հիմնական խնդիրը կլինի կարգազանցության նվազման արձանագրված դինամիկայի պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան