Մեկնարկում է պահանջված տեխնոլոգիական մասնագիտություններով խորացված դասընթացներին գրանցման գործընթացը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթների արդյունքները և ընտրվել են բոլոր ուղղություններով դասընթացների կազմակերպման և անցկացման լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Դասընթացները կազմակերպվելու և անցկացվելու են հետևյալ տեխնոլոգիական մասնագիտություններով․

  • Javascript / React.JS
  • Javascript / Node.JS
  • Android
  • iOS
  • C# / .Net
  • Java / Spring
  • Python
  • Quality Engineering
  • Web (HTML/CSS/JS)
  • UI/UX
  • Machine Learning
  • CyberSecurity
  • Product Management
  • Project Management
  • Technical Recruitment
  • Digital Marketing / SEO, SMM
  • SAS Base

Մասնակիցների համար կազմակերպվելու են ընդունելության քննություններ, որոնց արդյունքում, կախված հավաքած միավորներից, պետության կողմիցուսման վարձը կֆինանսավորվիԵրևանում 10-80%, մարզերում՝ 30-90%-ի չափով։

Դասընթացներն անց են կացվելու յուրաքանչյուր ուղղությամբ լավագույն կրթական ծրագրեր ներկայացրած և մրցութային կարգով ընտրված ընկերությունների կողմից, որոնց հետ ընթացքի մեջ են պայմանագրերի կնքման գործընթացները:

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի:

Շուտով կմենարկի նշված տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունումը, ինչի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում՝ hti.am, և սոցիալական մեդիայի հարթակներում՝

Facebook-https://www.facebook.com/Hti.Armenia,

LinkedIn-https://www.linkedin.com/company/34659163,

Telegram-https://t.me/HTI_Armenia,

Instagram-https://www.instagram.com/hti_armenia/,

Twitter -https://twitter.com/Hti_Armenia :

Հայերեն Русский

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը