Կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի պատվաստանյութը հաջողությամբ անցել է փորձարկման առաջին փուլը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կողմից ստեղծված պատվաստանյութը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը՝ ցուցադրելով արդյունավետության և անվտանգության նշաններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասված է բրիտանական The Lancet բժշկական հանդեսում։

Պարբերականը տեղեկացնում է, որ պատվաստված անձանց մոտ նկատվել են թեթև կողմնակի բարդություններ՝ թուլության և գլխացավի տեսքով, որոնք մեղմացել են պարացետամոլ ընդունելուց հետո։

«Չեզոքացնող հակամարմինները հայտնվել են մասնակցիներից ավելի քան 90 տոկոսի մոտ։ Պատվաստանյութ ստացողների մոտ նույնպես նկատվել է T-լիմֆոցիտների քանակի բարձրացում, որոնց խնդիրն է ախտահարված բջիջների ոչնչացումը։

Երկուշաբթի պարբերականը հրապարակել է նաև պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի արդյունքները, որը Ուհանում մշակվել է պրոֆեսոր Վեյ Չենի ղեկավարությամբ հետազոտողների թիմի կողմից:

Երկու դեղն էլ նման են իրար, երկուսն էլ մշակվել են ադենովիրուսի վեկտորի հիման վրա։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս