Սպորտ

«Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա

1 րոպեի ընթերցում

«Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ֆուտբոլի ամենասպասված «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են կազմակերպիչները: Ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականն այս տարի չի հանձնի «Ոսկե գնդակ»-ը որևէ ֆուտբոլիստի: Նման որոշման պատճառը կորոնավիրուսն է, որի պատճառով ընդհատվեց մի շարք առաջնությունների ընթացքը, և վերսկսումից հետո դրանք ընթացան ոչ այնքան հավասար և արդար պայմաններում:

Ամենաշատ «Ոսկե գնդակը»ստացել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին՝ 6 անգամ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում