Ամոթ էր «Ինտերի» հետ ոչ ոքի խաղալը. Մխիթարյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, «Ինտերի» դեմ խաղում գրանցված արդյունքը գոհացնող չէ:

«Հրաշալի հանդիպում անցկացրեցինք, սակայն ամոթալի էր, որ նման խաղն ավարտեցինք ոչ-ոքի: Մենք հրաշալի էինք գործում հատկապես առաջին կեսում: Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց վերջնամասում գնդակ բաց թողեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Ռոմայի» պաշտոնական էջը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտերին»: Հյուրերին`«Ինտերի» ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Սակայն խաղակեսի վերջնամասում «Ռոմայից» Սպիանցոլան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց մայրաքաղաքային թիմին: Բայց «Ռոմային» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ինտերից» հաշվի հավասարությունը վերականգնեց Լուկակուն, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: «Ռոմա»-«Ինտեր»`2:2:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը