Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 100-ի. Daily Pioneer

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում առնվազն 100 մարդ Է զոհվել հեղեղումների հետեւանքով, ամենից շատ տարերքի հարածից տուժել Է Ասամի հյուսիս - արեւելյան նահանգը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է Daily Pioneer թերթը:

Ասամի Տարերային աղետների դեմ պայքարի վարչության տվյալներով՝ տեղատափ մուսոնային անձրեւների հետեւանով Բրահմապուտրա գետի վարարումից առաջած հեղեղումներից զոհվածների թիվը տարածաշրջանում հասել Է 85-ի: Ջրի հոսքերից ոչնչացել Է 3 հազար գյուղ նահանգի 33 օկրուգներից 25-ում: Իշխանություններն ստեղծել են ավելի քան 50 հազար ժամանակավոր ճամբարներ, որտեղ աղետի շրջաններից տարահանում են հարյուր հազարավոր մարդկանց:

«Բրահմապուտրա գետի մակարդակը չդադարող անձրեւների պատճառով շարունակում Է բարձրանալ: Իրադրությունը մնում Է կրիտիկական,- հայտարարել Է Ասամի ջրային պաշարների նախարար Քեշաթ Մահանթան:- Տարերային աղետի դեմ պայքարը բարդացնում Է կորոնավիրուսի համավարակը»: Հեղեղումների հետեւանքով բնակիչների մահվան մասին հաղորդումներ են ստացվում Բիհարի արեւելյան նահանգից: Հուլիսի 19-ին չորս մարդ Է հեղեղումների զոհ դարձել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին