Պաշտոնական

ՇՎՏՄ-ի մշտադիտարկող խումբը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում խախտումներ է արձանագրել

1 րոպեի ընթերցում

ՇՎՏՄ-ի մշտադիտարկող խումբը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում խախտումներ է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հուլիսի 19-ին մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Նշենք, որ տեսչական մարմինն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տնտեսավարողների մոտ դիտարկվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են: Շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանը:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում