Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն ու շնորհակալությունն է փոխանցել տավուշցիներին

2 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն ու շնորհակալությունն է փոխանցել տավուշցիներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նշելով նախագահի խիստ մտահոգությունը սահմանագոտում ստեղծված իրավիճակի և, հատկապես, Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի խաղաղ բնակչության թիրախավորման փաստերի վերաբերյալ՝ Էմիլ Տարասյանը հետաքրքրվել է օրերս հակառակորդի մարտական անօդաչու սարքի հարվածից վիրավորված Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանի առողջական վիճակով, ինչպես նաև խնդրել է Հանրապետության նախագահի զորակցության և շնորհակալության խոսքերը փոխանցել սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տեղեկություններ է ներկայացրել ադրբեջանական հարձակումներից խաղաղ բնակչության և բնակավայրերի կրած վնասների մասին, որոնց վերաբերյալ տվյալները դեռևս նախնական են:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը փոխանցել է Հանրապետության նախագահի և նախագահի աշխատակազմի պատրաստակամությունը՝ վնասների վերաբերյալ տվյալների հստակեցումից և ամբողջացումից հետո, մարզային իշխանությունների հետ քննարկել աջակցության հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում