Ցանկությունն ու նվիրվածությունը հավաքականին ավելի կարևոր է, քան բուն ֆուտբոլային որակները. Կապառոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին դուր է եկել ֆուտբոլիստների նվիրվածությունն ազգային հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց պատասխանելով լրագրողների հարցերին և խոսելով Հայաստանի ազգային թիմ հրավիրված Սոլոմոն Ուդոյի մասին, Կապառոսը շեշետեց, որ հետևել է այդ ֆուտբոլիստի խաղին և հարցով դիմել է ֆեդերացիային` Ուդոյին ընտրանի հրավիրելու համար: Մասնագետի կարծիքով, ցանկությունն ու նվիրվածությունը հավաքականին ավելի կարևոր է, քան բուն ֆուտբոլային որակները: Ըստ նրա` հավաքականին նոր մրցակցություն կհաղորդի ընտրանի հրավիրված ևս մեկ ֆուտբոլիստ: Մարզչական շտաբը չի պատրաստվում ոչ մի հայ ֆուտբոլիստի անտեսել և պատրաստ է հնարավորություն տալ, եթե գտնի, որ վերջինս արժանի է խաղալ ընտրանու կազմում:

«Մինչ այս զրույց եմ ունեցել ազգային թիմի 19-20 ֆուտբոլիստի հետ: Ինձ հաճելիորեն զարմացրեց բոլոր տղաների նվիրվածությունը, և որ նրանք ցանկություն հայտնեցին հետագայում ևս հանդես գալ հավաքականում»,- ասաց նա:

Կապառոսը հրաժարվեց կարծիք հայտնել Լուկաս Սելարայանի, Խորեն Բայրամյանի, Արշակ Կորյանի և այլոց մասին, քանի որ դեռևս ոչինչ վերջնականապես հայտնի չէ:

«Հնարավոր է, որ երիտասարդ թիմի անդամները խաղան հավաքականում, սակայն շատ կարևոր է, որ նրանք խաղային փորձ ունենան: Երիտասարդներին անհրաժեշտ է խաղալ, անհրաժեշտ է սխալներ թույլ տալ, իսկ եթե նրանք խաղային փորձ չունեն, պարզապես անհետանում են: Հայաստանի այլ տարիքային հավաքականների մարզիչները լավ աշխատանք են կատարում»,- ասաց իսպանացի մարզիչը:

Անդրադառնալով հավաքականի առաջիկա ընկերական խաղերում մրցակիցների ընտրությանը (Ալբանիա, Քուվեյթ­ հեղ.), Կապառոսն ասաց, որ այդ ընկերական խաղերում դաշտում կլինեն այն ֆուտբոլիստներ, որոնք մինչ այս հաճախ հնարավորություն չեն ստացել ցուցադրելու իրենց ունակությունները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը