Մեկուսացած պատգամավորին գրավոր քվեարկելու հնարավորություն տվող նախագիծն ուղարկվեց առաջարկների փուլ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, այն տեղափոխվեց գրավոր առաջարկների ստացման փուլ՝ լրամշակելու համար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած օրինագծով նախատեսվում է գրավոր քվեարկելու հնարավորություն տալ համավարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող պատգամավորներին:

Առաջին ընթերցմամբ քննարկմանը նախագծով առաջարկվում էր ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը: Ներկայումս գործող կարգավորումներով ԱԺ պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից գործուղման մեջ են:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել է փոփոխություն անել, սահմանել, որ գրավոր կերպով քվեարկելու այս գործիքը կիրառվելու է բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ իրավիճակի դեպքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող պատգամավորների կողմից: Այսպիսով, ինքնամեկուսացման կամ մեկուսացման մեջ գտնվող պատգամավորները կարող են օգտվել գրավոր քվեարկելու հնարավորությունից: Այս գործիքը տրվում է նաև հանձնաժողովների, խորհրդի քվեարկությունների համար:

Վլադիմիր Վարդանյանը քվեարկությունից առաջ նշեց` հաշվի առնելով, որ այս նախագիծը նպատակ է հետապնդում արտակարգ դրության ժամանակ ԱԺ բնականոն գործունեության ապահովման համար համապատասխան երաշխիքներ ստեղծելը, և հաշվի առնելով, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգելու մասին որոշումն ԱԺ-ում ներկայացնելիս պարետը նշեց, որ օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն, որ արտակարգ իրավիճակների ռեժիմի շրջանակներից դուրս հնարավոր լինի համաճարակային հետագա վերահսկողությունն իրականացնել, կարող են լինել խնդիրներ, այս օրենքը ընդունումից հետո կարող է ժամանակավրեպ դառնալ: Այսպիսով, Վարդանյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, այն վերադարձնել գրավոր առաջարկների փուլ, լրամշակել:

Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 1 «կողմ», 79 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայներ: Այնուհետև Վահագն Հովակիմյանն առաջարկեց քվեարկության դնել նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման փուլ ներկայացնելու որոշումը, որն ընդունվեց՝ ստանալով 78 «կողմ», 7 «դեմ» ձայներ:

Աննա Գրիգորյանք

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում