Մաշա Մնջոյանը լքել է «Ավստրալիայի ձայնը» նախագիծը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ երգչուհի, փայլուն վոկալիստ Մաշա Մնջոյանը իր անկեղծ և գեղեցիկ կատարումներով զարդարեց «Ավստրալիայի ձայնը» նախագիծը՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ փուլ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի կիսաեզրափակիչում Մաշան կատարեց Rain On Me երգը՝ արժանանալով ժյուրիի անդամների բարձր գնահատականին: Չնայած հրաշալի ելույթին՝ Մնջոյանը չանցավ եզրափակիչ փուլ:
Երգչուհին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ մրցույթին մասնակցությունն իր համար կարևոր և էական փորձ էր: Նա նշել է, որ ընկերասիրությունն ու սերը, որոնք եղել են մրցույթին մասնակցելու առաջին իսկ օրվանից, հավերժ կմնան իր սրտում:
Մաշա Մնջոյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի կազմակերպիչներին, բոլոր մարդկանց և մասնագետներին, որոնք իրեն աջակցել են այդ օրերին, ժյուրիի անդամներին և, մասնավորապես իր մարզիչ Բոյ Ջորջին, որն իրեն սատարել է «Ավստրալիայի ձայնը» արկածի ընթացքում:
Մրցույթի նախորդ փուլերում Մաշան ներկայացրել է Սելին Դիոնի All By Myself, Արետա Ֆրանկլինի Respect,Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing,Թինա Արենայի Chainsստեղծագործությունները:
ՄաշաՄնջոյանը2013թվականինհաղթելէ«Հայաստանի ձայնը» մրցույթում: Նա մասնակցելէ նաև «Նորալիք» երգի միջազգային մրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչփուլ:
Անժելա Համբարձումյան