Քաղաքականություն

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

1 րոպեի ընթերցում

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա պլաններն ու զարգացման վերաբերյալ այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում