Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհի բռնկման պատճառներից հրավառության վարկածը չի հաստատվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՐԵՍ: Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում հունիսի 26-ին բռնկված հրդեհի հետ կապված հետաքննությամբ հրավառության վարկածը չի հաստատվել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:

«Ցանկացած հրդեհի դեպքում Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունն իրականցնում է հետաքննություն: Այս դեպքում էլ իրականցվել է հետաքննություն, դիտարկել ենք հրդեհի առաջացման պատճառների հետ կապված տարբեր վարկածներ, բազմաթիվ մարդիկ հարցքաննվել են, արդյունքում պարզվել է, որ ամենահավանական պատճառն ազնգուշորեն նետած ծխախոտի մնացորդն է: Նորից եմ ասում, սա ամենահավանական պատճառն է»,- նշեց Սերգեյ Հայրապետյանը: Նա տեղեկացրեց, որ օրենքով սահմանված կարգով կայացվել է քրեական գործի հարուցման մերժման որոշում հանցակազմի բացակայության պատճառով, որն ուղարկվել է դատախազություն՝ օրինականությունը ստուգելու համար: Հիմա նյութերը գտնվում են Երևան քաղաքի դատախազությունում:

Ինչ վերաբերում է ամենաշատը շրջանառվող՝հրդեհի օրը տեղի ունեցած հրավառության վարկածին, ապա Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդտարբերակը չի հաստատվել: Նա ավելացրեց, որ հրավառությունից բացի քննարկել են այլ վարկածներ ևս: Անդրադառնալով հրդեհի հետևանքով այրված տարածքի մակերեսին՝ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդ օրերին այլ թիվ էր շրջանառվում, սակայն հետաքննությամբ պարզվեց, որ 2 հա-ից մի փոքր ավելին է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի կողմից էլ տրվել է տեղեկանք, որ հիմնադրամը նյութական վնաս չի կրել:

Հունիսի 26-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնչորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի վեց փրկարարական խումբ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին:

Հայերեն

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ