ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 11-ին, ժամը 20:16-ին տեղեկություն է ստացել, որ Արփի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 116-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գագիկ Խ․, ծնված 1964 թ.) և «Kia Sorento» (վարորդ՝ Հակոբ Թ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գագիկ Խ-նտեղի ուժերով տեղափոխվել է, իսկ Հակոբ Թ․-նհոսպիտալացվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Գագիկ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հակոբ Թ․-ինը՝ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, այնուհետև «Opel Zafira» ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Լուսյա Ս․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները ավտոմեքենաները բարձրացրել են ավտոքարշակի վրա և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար