Քաղաքականություն

Հայաստանում ԻԻՀ դեսպանի մեկնաբանությունը՝ ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԻԻՀ դեսպանի մեկնաբանությունը՝ ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայացնում ենք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի մեկնաբանությունը` ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի.

«Մեր երկրի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ տարիների ընթացքում ներկայացվել է: Իսրայելը միշտ փորձում է մեր հարևանների հետ լավագոյն հարաբերություններում խնդիրներ և տարաձայնություններ առաջացնել, և մենք այս վերաբերմունքի նկատմամբ զգայուն ենք: Իսրայելը փորձում է վնասել մեր հարևանների հետ մեր լավ հարաբերությունները: Հայաստանյան մեր բարեկամները վստահեցնում են, որ հոգ կտանեն, որպեսզի այս հարցը չազդի մեր հարաբերությունների վրա, և մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց այդ վստահեցմանը: Մենք չենք ցանկանում, որ մեր հարաբերությունները վնասվեն և ակնկալում ենք, որ մեր մտահոգություններն ուշադրության կարժանանան»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում