«Լոռի»-«Արարատ» հանդիպումը չի կայանա
1 րոպեի ընթերցում
![«Լոռի»-«Արարատ» հանդիպումը չի կայանա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1021248.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի «Լոռի»-«Արարատ» հանդիպումը չի կայանա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հաշվի առնելով, որ «Լոռի» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև «Արարատի» գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի, ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի»-«Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը