Համակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին շրջանում համակարգչային հանցագործությունների արձանագրված դեպքերի կտրուկ աճ է նկատվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը նշեց, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել կիբեռհանցագործությունների վերաբերյալ 118 գործ: Իսկ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության վարույթ է ընդունվել ընդհանուր 94 կիբեռհանցագործությունների վերաբերյալ քրեական գործ:

«Տեսնում ենք, որ 2020 թվականի միայն առաջին կիսամյակում քննված գործերի թիվը մոտ է նախորդ տարվա ամբողջ ընթացքում քննված գործերի թվին: Ասեմ նաև, որ մինչև 2019-2020 թվականը ընդհանուր գրանցված կիբեռհանցագործությունների թիվը տատանվել է տարեկան մոտ 100 քրեական գործի շրջանակում»,-նշեց Սասուն Գրիգորյանը:

Ինչի՞ հետ է կապված դեպքերի կտրուկ աճը և արդյոք համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճա՞կն է իր ազդեցությունը թողել: Հարցին ի պատասխան՝ Սասուն Գրիգորյանը նշեց՝ դեպքերի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելացել է տուժած քաղաքացիների, կազմակերպությունների դիմելիություննիրավապահ մարմիններին:

«Դա վկայում է ինչպես քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, այնպես էլ իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճով: Կիբեռհանցագործությունների հետ կապված հարցերը գտնվում են Քննչական կոմիտեի նախագահի վերահսկողության ներքո: Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տուժել և տուժում են այս տիպի հանցագործություններից, սակայն այս մասին դեռևս չեն բարձրաձայնում: Հորդորում եմ մեր քաղաքացիներին, որ նման դեպքերում անհապաղ դիմեն իրավապահ մարմիններին, չփորձեն ինքնուրույն լուծում գտնել տվյալ հարցերի հետ կապված»,-ասաց Սասուն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է համավարակով պայմանավորված՝ երկրում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցությանը, ապա Սասուն Գրիգորյանը նշեց, որ այդպիսի ազդեցությունմիաշնանակ կա: Մարդիկ սկսել են ավելի շատ լինել առցանց տիրույթում, դրանով էլ պայմանավորված՝ առցանց խարդախություններն ավելացել են:

Հայերեն Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է