Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Պարմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Պարմա»-ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի թվիթերյան էջի քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Պարմա»-ին: Հյուրերին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը:«Պարմա»-իցաչքի ընկավ Կուչան: Սակայն խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը, որը«Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին ստանալով Մխիթարյանի փոխանցումը՝ Վերետուն առաջ մղեց «գայլերին»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը