Ինովացիա

Միլիոնի ժառանգություն, հայտնիների դեմքով ծուղակներ. մասնագետը հորդորում է համացանցում ուշադիր լինել

4 րոպեի ընթերցում

Միլիոնի ժառանգություն, հայտնիների դեմքով ծուղակներ. մասնագետը հորդորում է համացանցում ուշադիր լինել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին շրջանում նկատվում են անձնական տվյալների արտահոսքի դեպքեր: Կարճ ժամանակահատվածում եղավ կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց ցուցակների, հիվանդների, կոնտակտավորների տվյալների հրապարակում և այլն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դա ոչ այնքան տեխնիկական անվտանգության հարց է, որքան կազմակերպչական միջոցառումների թերի լինելու: Մասնավորապես, նշված դեպքերում էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված տեղեկությունների համաձայն, այն կիբեռհարձակման չի ենթարկվել:

«Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ի պաշտոնե հնարավորություն ունեին այս տվյալների հետ կապված հասանելիություն ունենալու, ինչ-որ մի փուլում սխալ են թույլ տվել, կազմակերպչական առումով ճիշտ չեն պաշտպանել իրենց էլեկտրոնային հարթակները»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:

Մասնագետի խոսքով՝այս փուլում շատ կարևոր է համացանցային հիգիենան, էլեկտրոնային հարթակներն անվտանգ դարձնելը: Այդ տեսանկյունից առաջնահերթություն են համարվում իրազեկման լուրջ աշխատանքները: Չարամիտները, հաքերները կեղծ նամակներ, կայքեր օգտագործելու միջոցով ստանում են հասանելիություն մարդկանց էլեկտրոնային հասցեներին, սոցիալական ցանցերի էջերին՝ ստանալով առկա անձնական տեղեկատվությունը:

«Միջազգային տերմինաբանությամբ ասած՝ ֆիշինգի զոհ են դառնում: Այն է, խայծը կուլ են տալիս, և արդյունքում չարագործի ձեռքում ենհայտնվում մարդկանց անձնական տվյալները: Մի քանի օրինակ նշեմ: Մասնավորապես, վերջերս փոստային առաքման ծառայության նամակ էր գալիս, ասվում էր հավաքեք ձեր գաղտնաբառը: Քաղաքացին, ոչինչ չկասկածելով, հավաքում է, և արդյունքում իր անձնական տվյալների հասանելիությունը փոխանցում է ուրիշին: Սա ակնհայտ խայծ է»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:

Մեկ այլ տարբերակում հայտնի մարդկանց դեմքերով առաջարկություններ էին լինում՝ ուղղված մարդկանց սոցիալական ցանցի հաշիվները կոտրելուն: Մասնագետը նկատեց, որ մշտապես խորհուրդ են տալիս լավ գաղտանաբառ ընտրել՝ ներառելով թվեր, նշաններ, տառեր, սակայն ֆիշինգի դեպքում նույնիսկ դա չի ապահովագրում, հետևաբար, լավ գաղտնաբառ ունենալուց բացի, պետք է լինել առավել ուշադիր ու զգոն: Հարցն այն է, որ գալիս է նամակ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջի տեսքով և նշում, որ կա խնդիր, անհրաժեշտ է մուտք գործելու համար կրկին հավաքել գաղտնաբառը: Արտաքինից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջին նման է, սակայն ուշադիր նայելու դեպքում կտեսնենք, որ այլ էջ է: Քաղաքացին, ոչինչ չկասկածելով, հավաքում է գաղտանաբառը և ընկնում ծուղակը:

«Լինում են դեպքեր, երբ նամակ է գալիս հետևյալ բովանդակությամբ. որևէ հեռավոր բարեկամ կամ քեռի միլիոնների ժառանգություն է թողել, անհրաժեշտ է լրացնել տվյալներ և այլն: Արդյունքում՝ քաղաքացին մի կողմից կորցնում է գաղտնաբառը, մյուս կողմից չարագործները ստանում են վիրտուալ հարթակում եղած ամբողջ տվյալները տիրապետելու հնարավորություն: Այնտեղ կարող են լինել նեղ անձնական տվյալներ, անձնագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր, և չարագործները դրանք կարող են օգտագործել: Օրինակ՝ անձնագրային տվյալներով գործարքներ անել և այլն»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:Մասնագետըբոլոր քաղաքացիներինհորդորեց ցանկացած կասկածի դեպքում դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, իրենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հասնելի են 24 ժամ: «Կասկածի դեպքում անհրաժեշտ է դիմել, ճշտել, տեղեկանալ: Մենք պատրաստ ենք աջակցել, մեր քաղաքացիների իրազեկվածությունը շատ կարևոր է»,- հավելեց Գևորգ Հայրապետյանը:

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում