Հասարակական

Պատգամավորներն առաջարկում են լուծել խաչմերուկների մոտ դեղատների կանաչ խաչերի առկայության խնդիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել են պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը:

«Դեղատների վրա առկա կանաչ խաչերը երբեմն նույնականացվում են լուսացույցի կանաչ գույների հետ: Տրանսպորտային միջոցները նկատելով այդ կանաչ գույնը, մուտք են գործում խաչմերուկ, կարծելով, որ լուսացույցի գույնն է: Կառավարության որոշմամբ սահմանված է, թե ինչպիսին պետք է լինեն այդ խաչերը, որպեսզի նման շփոթ չառաջացնեն: Այս օրինագծով առաջարկում ենք սահմանել վերահսկողություն իրականացնող մարմին, որը կհետևի դեղատների կողմից կառավարության որոշման կատարմանը»,- ասաց Բաղդասարյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ այդ վերահսկողությունը կիրականացնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

«Եթե դեղատունը կահավորումը առաջին անգամ չի համապատասխանեցնում կառավարության որոշման սահմանված չափանիշներին, կատարվում է նախազգուշացում, եթե 30 օրվա ընթացքում համապատասխանեցում չի կատարվում, տեսչությունը տուգանում է, տալիս ևս 30 օր, եթե ևս 30 օրվա ընթացքում ուղղումները չեն կատարվում, տեսչություն հնարավորություն է ունենում դիմել համապատասխան լիցենզավորման մարմին, որպեսզի կասեցվի դեղատան գործունեությունը, եթե դրանից հետո էլ չի կատարվում, դադարեցվում է դեղատան լիցենզավորումը»,- նշեց պատգամավորը:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն

Կայա Կալասն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում կայունություն ապահովելու հետ կապված հարցեր

Հայաստանում 2025-ի առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում

2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 4.1 տոկոսով

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վատիկան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետներն աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

Հնդկաստանը կտրուկ չի կանգնեցնի Ինդոսի հոսքը դեպի Պակիստան. The Tribune

Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին․ Քամալա Հարիս

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ

Բաքվում կայացել է Ջեյհուն Բայրամովի և Կայա Կալասի հանդիպումը