Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վատիկան

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վատիկան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 25-ին մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում