Ադրբեջան

Բաքվում կայացել է Ջեյհուն Բայրամովի և Կայա Կալասի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Բաքվում կայացել է Ջեյհուն Բայրամովի և Կայա Կալասի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հանդիպումը՝ ընդլայնված կազմերով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 

«Քննարկումները կենտրոնացած են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների արդի հարցերի և հեռանկարների վրա՝ ներառյալ համագործակցության ոլորտները, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, տրանսպորտը և անցումը դեպի կանաչ տնտեսության, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումը տարածաշրջանային կապի և մաքուր էներգիայի մատակարարման գործում: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ հետհակամարտային իրավիճակը»,- ​​ասվում է հաղորդագրության մեջ։ 

Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը կրկնել է կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ դրանում տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ՝ շեշտելով, որ դա Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է։ 

Ավելի վաղ Եվրախորհրդարանի, եվրոպական տարբեր երկրների պատգամավորներ քննադատել էին Կայա Կալասին Ադրբեջան այցելելու ծրագրերի համար։ Նրանք ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ Կալասը չի այցելում Հայաստան, որն ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը, փոխարենն այցելում է բռնապետական Ադրբեջան, որը շարունակում է սպառնալ ժողովրդավարական ուղի ընտրած Հայաստանի անվտանգությանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում