Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱբեՇինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ցավով տեղեկացա Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհե­ղեղի և սողանքների մասին: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածու­թյունների կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկված վճռա­կան միջոցառումները թույլ կտան արագորեն վերացնել այս արհավիրքի հե­տևանք­ները:

Վշտակցելով Ճապոնիայի ժողովրդին՝ զոհվածների հարա­զատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժած­ներին՝ շուտափույթ ապաքինում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում