Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց դատախազների միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց դատախազների միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց չբավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների միջնորդությունը, որով նրանք խնդրել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավորը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում դատավարության կողմերի միջնորդություն ներկայացնելու որևէ սահմանափակում չկա, ինչպես նաև չկա համապատասխան կարգավորում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 13։00-ին։

Ավելի վաղ, դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր ճանաչել ամբաստանյալների և պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը և անցնել դատաքննության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում