ԱԱՏՄ-ն աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր է անցյացրել Գավառում եւ Սեւանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախտահանիչներ, ջերմաչափեր, գրանցամատյաններ, փակվող աղբամաններ ու ոչ միայն․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմերն հուլիսի 5-ին Գավառում եւ Սեւանում էին՝ աշխատանքային խիտ գրաֆիկով ուժեղացված ստուգայցերով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Տեսուչները որոշ վայրերում նաեւ չափել են տնտեսավարողների կողմից ախտահանման նպատակով օգտագործվող սպիրտի թնդությունը։

Կորոնավիրուսի տարածումը կանելու նպատակով ԱԱՏՄ դիտարկումները փաստում են՝ Գեղարքունիքի մարզում բիզնեսը ստուգումների առաջին օրերի համեմատ առավել կարգապահ է դարձել։ Խանութներ, դեղատներ, գրասենյակներ եւ ԱԱՏՄ վերահսկողության դաշտում գտնվող այլ ոլորտների տնտեսավարողներ՝ ամենուր կազմվում է արձանագրություն, խախտումների դեպքում դրանք ուղարկվում են պարետատուն։

Այսօր դիտարկված 49 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն է ուղարկվել պարետին։ Ընդ որում՝ դրանցից միայն 1-ն է եղել Գավառում գործող տնտեսավարող․ այստեղ խախտումները նվազագույնի են հասցվել։

Երեք մարզ սպասարկող ԱԱՏՄ Արեւմտյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը նկատում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի պահպանման առումով համեմատաբար ավելի լավ արդյունք է գրանցվում Տավուշում։ Նորմերի ավելի շատ խախտումներ են նկատվում Կոտայքում։ Ի դեպ այս մարզում՝ Աբովյան քաղաքում, պարետի վերջին որոշմամբ կասեցման է ենթարկվել միանգամից շուրջ երկու տասնյակ տնտեսավարող»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան