Անտոն Բելովն այլևս «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ չէ
1 րոպեի ընթերցում
![Անտոն Բելովն այլևս «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ չէ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1020541.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլային պաշտպան Անտոն Բելովը հեռացել է Երևանի «Փյունիկ»-ից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը։ 24-ամյա ռուս ֆուտբոլիստը «Փյունիկին» էր միացել 2019թ. հունիսին։ «Փյունիկի» կազմում Բելովն անցկացրել է 9 խաղ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտպաններ Մֆինգի Մագեմա Գայը, Անտոնիո Ստանկովը, կիսապաշտպաններ Արտյոմ Սիմոնյանը, Դմիտրի Մալյական և հարձակվող Դենիս Մահմուդովը ևս հեռացել են «Փյունիկից»։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը