Իշխանություններին վստահում է 63,2%-ը, խորհրդարանական ընդդիմությանը՝ 23,8%-ը. հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխանություններին վստահում է հարցվածների 63,2%-ը, արտախորհրդարանական ընդդիմությանը՝ 23,8%-ը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 87,6%-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե որքանով են վստահում ներքոշարադրյալներին. արտախորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է հարցվածների 3,6%-ը, ավելի շուտ վստահում է 21,7%-ը, խորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 4,5%-ը, ավելի շուտ վստահում է 19,3%-ը, իշխանություններին լիովին վստահում է 22%-ը, ավելի շուտ վստահում է՝ 41,2%-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին 57,1%-ը լիովին վստահում է, 30,5-ը՝ ավելի շուտ վստահում է»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:

Նորայր Շողիկյան

Հայերեն English

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում