«Բավարիան» պաշտոնապես ներկայացրեց Սանեին
1 րոպեի ընթերցում
![«Բավարիան» պաշտոնապես ներկայացրեց Սանեին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1020483.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյուխենի «Բավարիան» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ Լերոյ Սանեին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական ակումբի և Սանեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն:
Մինչ այս Լերոյ Սանեն հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթի» ակումբում, որի կազմում դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, երկրի գավաթակիր, Լիգայի գավաթակիր և սուպերգավաթակիր:
Օրեր առաջ ավարտված գերմանական Բունդեսլիգայում «Բավարիան» իր պատմության մեջ 30-րդ անգամ դարձավ երկրի չեմպիոն: Մյունխենյան ակումբը 2013 թվականից սկսած անընդմեջ երկրի չեմպիոն է դառնում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը