Սպորտ

«Բարսելոնան» համաձայնության է եկել Չավիի հետ 

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնան» համաձայնության է եկել Չավիի հետ 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնան» համաձայնության է եկել Չավիի հետ, ով կարող է զբաղեցնել կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Չավին կարող է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Այժմ իսպանացին մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սադ» ակումբը:

Չավին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»: 1998-2015 թվականներին ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 505 հանդիպում: 2015 թվականից Չավին անցել է մարզչական աշխատանքի:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում