ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները  մշտադիտարկում են իրականացրել խոշոր առևտրի կենտրոններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման առնչությամբ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հուլիսի 2-ին, մշտադիտարկումներ է իրականացրել «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոններում և կրկնայցեր Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Էրեբունիում տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, «Փեթակ» տոնավաճառում էական խախտումներ գրեթե չեն հայտնաբերվել, տաղավարներում առկա են եղել ինչպես ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, այնպես էլ դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները և գծանշումները:

Այլ է իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Այստեղ ՇՎՏՄ-ի աշխատակիցները բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել, հիմնականում բացակայում են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, որոշ տեղերում առկա չեն նաև հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թեթիկները:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ և ներակայացվում Պարետատուն:

ՇՎՏՄ-Ի կողմից մշտադիրարկումները Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են:

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ պարետի մայիսի 3-ի N63 որոշման համաձայն, շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ