Պաշտոնական

Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայի տնտեսավարողների մոտ ՍԱՏՄ-ն  խախտումներ չի հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայի տնտեսավարողների մոտ ՍԱՏՄ-ն  խախտումներ չի հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Երևանի Էրեբունի վարչական շրջանում իրականացվող մշտադիտարկման ու կրկնայցերի ընթացքում որևէ խանութում կամ հանրային սննդի օբյեկտում խախտումներ չեն արձանագրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Տնտեսավարողների այսօրինակ գործելաոճը ոչ միայն ողջունելի է, այլև գնահատելի ու օրինակելի այլ կազմակերպությունների համար: Սա նշանակում է, որ սննդի ոլորտում զբաղված բիզնեսն ականջալուր է ՍԱՏՄ հորդորներին, խորհուրդներին ու ցուցումներին:

ՍԱՏՄ կողմից իրականացվող կասեցումների դինամիկան ևս ցույց է տալիս, որ տնտեսավարողներն առավել պատասխանատվությամբ են սկսել վերաբերվել կորոնավարակով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը. այսօր տեսչական մարմնի մասնագետները կասեցրել են սննդի շղթայի միայն երկու տասնյակից մի փոքր ավելի կազմակերպությունների գործունեությունը: Պատճառը տարածված թերացումներն են՝ ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների թերի վարելը, սեղանների և անձանց միջև սահմանված հեռավորությունը չապահովելը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը պարետի որոշումների կատարման նկատմամբ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում