ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչի օրը հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանահուլիսի 10-ին`ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հանդիպման սկիզբը՝ 19։00-ին։
Հիշեցնենք, որ եզրափակիչում առաջին անգամ կմրցեն Հայաստանի գործող չեմպիոն«Արարատ-Արմենիան» և Հայաստանի առաջնության նորեկ «Նոան»։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը