Սպորտ

Ուզում ենք, որ «Ռոման» տիտղոսներ ունենա. Մխիթարյան 

2 րոպեի ընթերցում

Ուզում ենք, որ «Ռոման» տիտղոսներ ունենա. Մխիթարյան 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուրախ է հռոմեական ակումբում մրցելույթները շարունակելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մխիթարյանը հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի մեծ հաջողություններ գրանցել ակումբի հետ:

«Ուզում եմ որքան հնարավոր է շատ խաղեր անցկացնել «Ռոմայի» կազմում, սակայն պատրաստ եմ այն ամենին, ինչ կասի մարզիչը: «Ռոման» մրցունակ թիմ է: Մենք մի նպատակ ունենք` ուզում ենք, որ «Ռոման» հաղթանակներ ունենա և տիտղոսներ: Մեր պայքարը մեկ նպատակի համար է, և հենց այս է «Ռոմայի» կարգախոսը»,- ասել է Մխիթարյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Իտալական ակումբը նախնական պայմանավորվածություն ունի Լոնդոնի «Արսենալի» հետ, ըստ որի հնարավոր է, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գա «գայլերի» կազմում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում