ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն հաստատել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հանդիպումների նոր ժամկետները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկված է որակավորման առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իտալիայի, Շվեդիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ որակավորման փուլի վերջին 4 հանդիպումների նոր խաղացանկը.
08.09.2020 Լյուքսեմբուրգ - Հայաստան
13.10.2020 Շվեդիա - Հայաստան
13.11.2020 Հայաստան - Շվեդիա
17.11.2020 Հայաստան - Իսլանդիա
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը