ՊՍԺ-ն երկարաձգել է Սիլվայի և մի քանի ֆուտբոլիստների պայմանագրերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագրերը մի շարք ֆուտբոլիստների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիր է ստորագրվել Տիագո Սիլվայի, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի և Սերխիո Ռիկոյի հետ: Պայմանագրերը կնքվել են մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նրանք կմասնակցեն Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկությանը և Չեմպիոնների լիգային:
Տիագո Սիլվան ՊՍԺ-ի ավագն է և ակումբում է 2012 թվականից: Նա Ֆրանսիայի 6-ակի չեմպիոն է: 4 անգամ նվաճել է երկրի գավաթը և 6 անգամ` Սուպերգավաթը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարդացեք հոդվածը` Русский