Մաշա Մնջոյանը փայլուն է ներկայացել «Ավստրիալիայի ձայնը» նախագծի բաթլ փուլում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով այժմ մասնակցում է «Ավստրիալիայի ձայնը» նախագծին, հրաշալի է ելույթ ունեցել մրցույթի բաթլ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մնջոյանը մրցույթի բաթլ փուլում հանդես է եկել երգչուհի Էլլա Մոներիի հետ: Նրանք կատարել են Արետա Ֆրանկլինի Respect հանրահայտ ստեղծագործությունը: Ժյուրիի անդամները երգչուհիներին հոտընկայս են ծափահարել:Մաշայի մարզիչը՝ Քելլի Ռոուլանդը, բաթլի արդյունքում նախապատվությունը տվել է Մոներիին, իսկ Մաշա Մնջոյանին իր խումբ է հրավիրել ժյուրիի անդամներից Բոյ Ջորջը՝ նրան հնարավորություն տալով շարունակել մասնակցել մրցույթին: Մաշա Մնջոյանը ելույթի տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և գրել, որ չափազանց ուրախ է Էլլայի հետ զուգերգի համար: Նա շնորհակալություն է հայտնել Քելլի Ռոուլանդին իր մարզիչը լինելու համար և կրկնակի շնորհակալություն է հայտնել Բոյ Ջորջին, որն իրեն հնարավորություն է ընձեռել շարունակել պայքարը:

Մաշա Մնջոյանը 2013 թվականին հաղթել է «Հայաստանի ձայնը» մրցույթում: Նա մասնակցել է նաև «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչ փուլ:

Հայերեն English Русский

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս