Սպորտ

Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև օգոստոս 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև օգոստոս 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական ակումբում կմնա մինչ օգոստոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Tempo-ն` հավելելով, որ Մխիթարյանը կմնա թիմում մինչև օգոստոսի վերջ և «Ռոմայի» կազմում կմասնակցի Եվրոպայի լիգայի հանդիպումներին: Հռոմում կմնա նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Սմոլինգը, ով ևս վարձավճարով է հանդես գալիս «գայլերի» կազմում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում