«Ինտերը» հետաքրքրված է Ագուերոյի ծառայություններով
1 րոպեի ընթերցում
![«Ինտերը» հետաքրքրված է Ագուերոյի ծառայություններով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/06/1019939.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլան քաղաքի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Calciomercato-ը: «Ինտերը» նպատակ ունի գնելու Ագուերոյի տրանսֆերը` գործարքի մեջ ներառելով Միլան Շկրիյանրին: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»:
Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթիում» է 2011 թվականից: Մանչեսթերյան ակումբի կազմում արգենտինացին 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր: Նա «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն է 254 գոլով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ագուերոն վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի «Բարնլիի» դեմ խաղում և փոխարինվել է: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը կարող է ընթացիկ մրցաշրջանում այլևս չվերադառնալ մեկնարկային կազմ: Ագուերոն դեռևս պետք է վերջնական բուժզննում անցնի:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը