«Ռեալը» Լա լիգայի առաջատարն է
1 րոպեի ընթերցում
![«Ռեալը» Լա լիգայի առաջատարն է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/06/1019927.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում նոր առաջատար կա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ռեալն» արտագնա խաղում մրցեց «Էսպանյոլի» հետ: 45-րդ րոպեին Կազեմիրոյի միակ գնդակի շնորհիվ «արքայական ակումբը» հաղթանակ տոնեց:
Այժմ «Ռեալն» ունի 71 միավոր, իսկ երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնան»` 69: Եռյակը 58 միավորով եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոն»:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնացել է 6 տուր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը