Կրկնակի վերահսկողություն Կոտայքում․ ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդանում խախտումներ չեն արձանագրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության ծառայողների հետ կրկնակի վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Կոտայքի մարզում՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոների պահպանման նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Հրազդան քաղաքում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ վաղ առավոտից իրականացված վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի կողմից տրված ցուցումների լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, ավելին՝ արձանագրել են անվտանգության կանոների պահպանման նկատմամբ պատասխանատու մոտեցում և դրական տեղաշարժ:

Այնուամենայնիվ նշենք, որ մի քանի տրանսպորտային միջոցներում արձանագրվել են որոշակի թերություններ, որոնք Տեսչական մարմնի մասնագետների՝ տեղում տրված պարտադիր կատարման ցուցումների հիման վրա անհապաղ շտկվել են:

Տեսչական մարմնի մասնագետները հանրապետության բոլոր մարզերում խախտումները բացառելու կամ համավարակի հետագա տարածումը հնարավորինս նվազագույնին հասցնելու նպատակով իրականացրել են լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներ:

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից ամենօրյա նմանատիպ անակնկալ մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներն են իրականացվում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ բոլոր մարզերում, որոնք կրելու են շարունակական բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան