Սպորտ

«Լեոն»՝ Ֆուտզալ լիգա VBET գավաթի հաղթող 

1 րոպեի ընթերցում

«Լեոն»՝ Ֆուտզալ լիգա VBET գավաթի հաղթող 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Ֆուտզալ Լիգա VBET գավաթի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Լեո» և «Էկո-Վիլ» ակումբները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Լարված պայքարում «Լեոն» հաղթեց 11:5 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի ֆուտզալի գավաթակիր։

Եզրափակիչից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ առաջնության հաղթողները պարգևատրվեցին ոսկե մեդալներով և գավաթով։

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Սարո Գալստյանը («Լեո»), լավագույն դարպասապահ՝ Արմեն Ֆիշյանը (ՀՊՏՀ), իսկ լավագույն ռմբարկուի կոչումը կիսեցին Գարեգին Մաշումյանը(«Լեո») և Վահան Սարգսյանը(«Էկո-Վիլ»):

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում