ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման և կասեցման գործողությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ անցկացնել Երևան քաղաքում պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Հունիսի 24-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևանի՝ Շենգավիթ վարչական շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Մշտադիտարկում իրականացված տարածքում դիտարկվել են որոշ խախտումներ, մասնավորապես բացակայել են ջերմաչափման մատյանները, սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները և դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանները:

Հիմնական խախտումերը արձանագրվել են շինանյութի խանութներում: Շինանյութի խանութներից մեկում փակցված է եղել միայն դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկը, հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերով սահմանված մնացած պահանջները խախտված են եղել:

Մշտադիտարկումներ են իրականացվել նաև վարչական շրջանի Ֆրունզեի 104 հասցեում գտնվող շինանյութերի տոնավաճառում, որտեղ արձանագրվել են պարետատան կողմից սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի բազմաթիվ խախտումներ. մասնավորապես բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները, դիմանկերի և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները և սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները:

Պարետի որոշմաման հիման վրա այսօր նաև ՇՎՏՄԻ-ի աշխատակիցների կողմից 24 ժամով կասեցվել է հեղուկ գազի և բենզինի լիցքավորմամբ ինչպես նաև շինանյութի վաճառքով զբաղվող մի քանի տնտեսվարողների գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում :

Կասեցման պատճառ է հանդիսացել ջերմաչափման գրանցամատյանների և հատուկ փակ աղբամանների բացակայությունը:

ՇՎՏՄ-ի կողմից շարունակվում է մշտադիտարկումները Երևան քաղաքում: Կազմված խախտումների վերաբերյալ արձանագրությունները ուղարկվում են պարետատուն:

Հիշեցնենք որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը