Life

Արտեմ Վալտերը հրապարակել է «Դիմակով դիմացիր» կատակերգի հոլովակը

1 րոպեի ընթերցում

Արտեմ Վալտերը հրապարակել է «Դիմակով դիմացիր» կատակերգի հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երիտասարդ երգիչ Արտեմ Վալտերը, որին ճանաչում բերեց «Ալո-ալո» Արցախի բարբառով երգը, անմասն չի մնացել կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից և դեպքերին անդրադաձել է «Դիմակով դիմացիր» ստեղծագործությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ երգի հոլովակն արդեն հասանելի է համացանցում: Երգի երաժշտության և խոսքի հեղինակը Արտեմ Վալտերն է:

Արցախցի երգիչը երաժշտական գործունեության սկզբնական շրջանում ներկայացնում էր երգեր հայրենի բարբառով, սակայն ժամանակի ընթացքում սկսեց երգել նաև գրական հայերենով: Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ յուրաքանչյուր բարբառ ապրում է կենցաղի մակարդակում և հազվադեպ է դուրս գալիս այդ սահմաններից, իսկ գրական հայերենը թույլ է տալիս ավելի ազատ արտահայտվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում