Միջազգային

Միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը. ՌԴ նախագահ

1 րոպեի ընթերցում

Միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը. ՌԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս ժողովուրդը միշտ կհիշի, որ խորհրդային ժողովուրդը ջախջախեց նացիզմը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախելնացիզմը: Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ», - ասել է Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ առաջնագծում և թիկունքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում նրանք պայքարել են և աշխատել քաջության ու միասնության օրենքների համաձայն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում