Սպորտ

Ֆուտբոլասերները կարող են ներկա լինել Լա լիգայի խաղերին 

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլասերները կարող են ներկա լինել Լա լիգայի խաղերին 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլասերները ներկա կլինեն Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հաջորդիվ կայանալիք հանդիպումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Yahoo Sports-ը: Ըստ պարբերականի, հուլիս ամսից սկսած հանդիսականները կարող են մասնակցել խաղերին:

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ կառավարությունը թույլատրել է ֆուտբոլասերներին մասնակցել խաղերին, բայց սահմանափակ քանակով: Մարզադաշտերը կլցվեն միայն 10-15 տոկոսով:

Այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երկուսն են` «Բարսելոնան» և «Ռեալը»: Նրանք ունեն 65-ական միավոր: Երրորդ տեղում «Սևիլիան» է 53 միավորով, իսկ «Ատլետիկոն» ունի 52 միավոր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում