Հասարակական

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է հուլիսի 7-ին

2 րոպեի ընթերցում

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է հուլիսի 7-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է հուլիսի 7-ին ժամը 11։00-ին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցից։

«ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց․

1․ Հաշվի առնելով, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելո վերաբերյալ» գործը վերաբերվում են նույն հարցին, համաձայն

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի, նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։

2․ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելո վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին»,- նշված է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ։

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին։ Նշված երկու կառույցներից արդեն պատասխան ստացվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում