Life

Սոֆի Մխեյանը, Վիգեն Հովսեփյանն ու ԴերՀովան համատեղ տեսահոլովակ են ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Սոֆի Մխեյանը, Վիգեն Հովսեփյանն ու ԴերՀովան համատեղ տեսահոլովակ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆի Մխեյանը, Վիգեն Հովսեփյանն ու ԴերՀովան ժամանակակից ռիթմերով են ներկայացրել «Խորոտիկ, մորոտիկ» երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակի ռեժիսորն ու օպերատորը Ֆելիքս Շախտոյանն է: Տեսահոլովակում կլարնետ է նվագում Հարություն Չկոլյանը, դարբուկա՝ Կարո Սաղոյանը:

Սոֆի Մխեյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կադրեր է հրապարակել հոլովակի նկարահանման ընթացքից՝ տաք ու պարային օր մաղթելով բոլորին:

Սա Սոֆի Մխեյանի և Վիգեն Հովսեփյանի առաջին համագործակցությունը չէ: Տարիներ առաջ նրանք երաժշտասերներին էին մատուցել «Մի քիչ» երգը, որը 2016-ին արժանացել է «Տարվա լավագույն դուետ» մրցանակին: Մխեյանը վաղուց է աշխատում նաև ԴերՀովայի հետ: Նրանց համատեղ գործունեությայն արդյունքում երգչուհին երկրպագուներին բազմաթիվ գեղեցիկ երգեր է ներկայացրել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում