Մշակույթ

Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի Հայրենական  պատերազմի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի Հայրենական  պատերազմի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հարգելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը, օնլայն հարթակում կցուցադրի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագրի տեսաձայնագրությունը թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացվի հունիսի 22-ին՝ ժամը 20:00-ին:

Համերգին մասնակցում է Կաունասի պետական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Պետրաս Բինգելիսի ղեկավարությամբ և թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախումբը։ Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Մեներգիչներն են սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը,

տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը և բաս

Զոհրաբ Զոհրաբյանը:

Համերգը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 8-ին: Երեկոն նվիրված էր երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Պետրաս Բինգելիս) ստեղծագործական գործունեության 50-ամյակին, և նախագիծն իրականացվել էր մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում