Սպորտ

«Լիվերպուլը» բավականաչափ խելացի չէր «Էվերթոն»-ի դեմ խաղում». Կլոպ

1 րոպեի ընթերցում

«Լիվերպուլը» բավականաչափ խելացի չէր «Էվերթոն»-ի դեմ խաղում». Կլոպ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով, «Էվերթոնի» դեմ խաղում առավելությունն իր թիմի կողմն էր:

«… Իսկական ճակատամարտ էր, որում կար նաև ֆիզիկական պայքար: Մենք բազում պահեր ունեինք հաշվի մեջ առաջ անցնելու համար և տիրում էինք խաղային նախաձեռնությանը: Սակայն «Լիվերպուլը» բավականաչափ խելացի չէր «Էվերթոնի» դեմ խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում կայացավ «մերսիսայդյան դերբին»` «Էվերտոն»- «Լիվերպուլ» մրցամարտը: Առաջին կեսին առավելությունը «Լիվերպուլի» կողմն էր, ինչի մասին վկայում էր վիճակագրությունը` 38-62 հարաբերակցությամբ: Երկրորդ կեսին Յուրգեն Կլոպի սաներն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն այդպես էլ այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակի առաջատարն է 83 միավորով, իսկ «Էվերտոնը»12-րդն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում