Հասարակական

Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է․ դատարանի կողմից սահմանված գրավը վճարվել է

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ  է․ դատարանի կողմից սահմանված գրավը վճարվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։

«Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։ Օրենքով սահմանված և բժշկական համապատասխան պրոցեդուրաներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը։ Նա կալանքի տակ էր 2019 թվականի հունիսի 25-ից։ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում